2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
"ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ" ՓԲԸ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՐԱՀԱՆԳ
Գազասպառման անվտանգության համակարգի նախագծման, հավաքակցման և շահագործման
Բովանդակություն
Ներածություն
1. Ընդհանուր դրույթներ
2. Անվտանգության համակարգի նախագծում
3. Անվտանգության համակարգի հավաքակցում
4. Անվտանգության համակարգի հիմնական տարրերը
5. Անվտանգության համակարգի նախապատրաստումը գործակման
6. Պլանային աշխատանքներ
7. Տեխնիկական սպասարկում
8. Անվտանգության համակարգի անխափան աշխատանքին ներկայացվող պահանջները
9. Հավելված 1 JTQ-BH-PH04/TM ազդանշանային սարքի հիմնական տեխնիկական բնութագրերը
10. Հավելված 2 PHJ9A էլեկտրամագնիսական անջատիչ կափույրի հիմնական տեխնիկական բնութագրերը
Ներածություն
Բնակելի շենքերում, առանձնատներում և այլ գազասպառող օբյեկտներում անվտանգության համակարգերի ներդրման նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության անվթար գազասպառումը և նվազագույնին հասցնել տեխնածին վթարների քանակը:
Հայաստանի Հանրապետության Կառավարության 22 փետրվարի 2007թ. N314-Ն և 31 հունվարի 2008թ. N-330-Ն "Գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման մասին" որոշումների համաձայն, նախարարություններին և գերատեսչություններին տրվեցին համապատասխան հանձնարարականներ` բնակելի տների և այլ գազասպառող օբյեկտների գազիֆիկացման և գազամատակարարմնա վերականգման ժամանակ անվտանգության համակարգի ներդրման վերաբերյալ:
Գազազգայունսարքերի վրա հիմնված անվտանգության համակարգը նախատեսված է շենքերում (շինություններում) ածխածնի օքսիդի (շմոլ գազի) և բնական գազի պարունակությունները, ինչպես նաև միջավայրի ջերմաստիճանն ահազանգման սահմաններին հասնելու դեպքերում, լուսային և ձայնային ազդանշանման միջոցով անընդհատ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև սպառողի գազի մատակարումն անջատիչ կափույրի միջոցով դադարեցնելու համար: