2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
Իր առաքելությունից զատ, նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել տնտեսական գործունեության ուղղությունները, "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊ ընկերությունն իրականացնում էր նաև այլ գործունեություն:
"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն, սկսած 2009 թվականից, ջուր մատակարարող
ընկերությունների կառավարման գործառույթն ընտրել է որպես բիզնեսի զարգացման
նոր ուղղություն: Գործունեության ոլորտի ընդլայնման նպատակով
ընկերությունը, հաղթելով ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային
տնտեսության պետական կոմիտեի կողմից հայտարարված միջազգային մրցույթում,
2009 թ.-ի օգոստոսի 1-ից հանրային ծառայություններ մատուցող MVV Energie և
խորհրդատվական MVV decon գերմանական կազմակերպությունների հետ համատեղ
ստանձնել է "Լոռի ՋԿ", "Շիրակ ՋԿ" և "Նոր Ակունք" ՓԲԸ-ների կառավարումը:
Կնքվել է կառավարման պայմանագիր 3 տարի ժամկետով, որը հետագայում
երկարաձգվել է մինչև 2014 թ.-ի հունվարի 1-ը:
Երկարատև բանակցությունների արդյունքում 2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Կոնսորցիումի միջև ստորագրվեց "Կառավարման պայմանագրի" Լրացում 3-ը, որով ջրային երեք ընկերությունների կառավարումը երկարաձգվեց ևս 29 ամսով՝ մինչև 2016 թ-ի մայիսի 31-ը: Ըստ նոր առաջարկի առաջիկա 29 ամսյա կառավարման ժամանակահատվածում Կոնսորցիումը հանդես է գալու նոր կազմով՝ "ՄՎՎ Դեկոն", "ՄՎՎ Էներջի" և "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊ ընկերությունները և "Սաուղ Ս.Ա.Ս." ընկերությունը՝ որպես նոր ձևավորված Կոնսորցիումի լիդեր:
"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն իր գործընկերների հետ համատեղ ջրամատակարարման և
ջրահեռացման ծառայություններ մատուցող վերը նշված 3 ընկերություններում
հաջողությամբ իրականացրել է բարեփոխումներ մի շարք ուղղություններով: Դրանք
մասնավորապես ուղղված են բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման միջին
օրական տևողության աճին, ջրի որակի բարձրացմանը, վթարավերականգնողական
աշխատանքների տևողության կրճատմանը, ծառայությունների դիմաց վարձավճարների
հավաքագրմանը և ընկերության ինքնաբավության ապահովմանը:
Միաժամանակ "Լոռի
ՋԿ" և "Շիրակ ՋԿ" ՓԲԸ-ներում KfW Գերմանական զարգացման բանկի կողմից
տրամադրված վարկի, դրամաշնորհի և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ
իրականացվում է ենթակառուցվածքների վերականգնման ներդրումային ծրագիր, ինչի
արդյունքում նշված ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում
վերականգնվում են մայր ջրատարերը, կառուցվում կամ վերականգնվում`
ջրամբարներ, փոխվում` հնամաշ բաշխիչ ցանցերը: Այս ծրագրի նպատակն է
ապահովել բնակչության շուրջօրյա ջրամատակարարումը` ջրի որակի ընդունված
նորմերի պահանջներին համապատասխան:
Կառավարման պայմանագրի շրջանակներում "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն իրականացրել և
իրականացնում է նաև բաժանորդներին մատուցվող ծառայությունների
շարունակական բարեփոխումներ` մասնավորապես ընդլայնելով վարձավճարների
հավաքագրման բանկային համակարգի աշխարհագրությունը, ինչպես նաև կիրառելով
վճարման ժամանակակից այլընտրանքային էլեկտրոնային մեթոդներ: Ջուր
մատակարարող ընկերություններում իրականացվում են բաժանորդների սպասարկմանն
ուղղված աշխատանքներ` մեկ պատուհանի սկզբունքով միջազգային լավագույն փորձի
և ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ:
"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն, կառավարվող ընկերություններում իր
քաղաքականությունն իրականացնելիս, ամբողջովին հիմնվում է մարքեթինգի,
ինչպես նաև մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա:
Կառավարման պայմանագրի շրջանակներում կառավարվող ընկերությունների
վերաբերյալ ընթացիկ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքերում` www.loriwater.am; www.shirakjk.am; www.norakunq.am: