2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումՄեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է867 աշխատող
Ծանուցում 15.03.2021
"Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 23-ին ժամը 11.00-ից մինչև 18.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի, Կամոյի, Սայաթ-Նովայի, Ռ.Մելիքյան, Մուրացան, Հակոբյան, Արաբկիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև "Ռոզֆրուդ" ՍՊԸ-ի գազամատակարարումը:
Ծանուցում 11.03.2021
"Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին ժամը 10.00-ից մինչև 16.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կոմերիտմիության, Կախոյան, Էվոյան փողոցներով պարփակված թաղամասի, "Էնգելս", "Փիրուզյան" թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Ալավերդի քաղաքի Հացի գործարանի, "Ձորահույս" ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ժամը 10.00-ից մինչև 12.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի "Բարաբաթում" բանավանի գազամատակարարումը:
Ծանուցում 10.03.2021
"Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին ժամը 11.00-ից մինչև 17.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի "Օդանավակայան-1", "Սեվերսկի", "Ավտոկայան", "Ավզնոց", ""Բանկի բանավան", "Նոր Առափի" և "Մեծ Բերդ" թաղամասերի, Շահումյան, Սունդուկյան, Աղյուսի, Աթարբեկյան, Կարսի, Տեր-Գաբրիելյան, Օզանյան և Լալայան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ծանուցում 15.12.2020
"Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 22-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:
Ծանուցում 14.12.2020
"Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 21-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի "Վահագնի" թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Ծանուցում 11.12.2020
"Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 18-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի մի հատվածի գազամատակարարումը: