2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 719549 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 3.17 մլն դրամ ամեն օր ՀՀ պետական բյուջե 911 աշխատող
Իր առաքելությունից զատ, նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել
տնտեսական գործունեության ուղղությունները, ընկերությունն իրականացնում է նաև այլ`
ոչ հիմնական գործունեություն:
Ոչ հիմնական գործունեության տեսակներն են.
1. կենցաղային գազասպառման համակարգերի, սարքավորումների, դրանց հավաքակցման հանգույցների
և դետալների ներկրումն ու իրացումը,
2. կոմերցիոն նպատակով այլ ապրանքների ներկրումն ու իրացումը,
3. որպես ապահովագրական գործակալ ապահովագրական պայմանագրերի կնքումը,
4. նախագծային և շինարարական աշխատանքների իրականացումը:
Ընկերությունն իրականացնում է ավելի քան 700 հազար բնակիչ-բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի,
ինչպես նաև մոտ 6000 բաժանորդ-կազմակերպությունների գազասպառման համակարգերի սպասարկում:
"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ փականագործը տարին առնվազն երկու անգամ պարտավոր է
այցելել բաժանորդին և ստուգել գազօգտագործման ողջ համակարգի վիճակը:
Կարևորվում է գազասպառող բաժանորդների բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքերի
և անջատիչ կափույրների տեղադրումը: Գործընթացը սկսվել է 2008 թ. դեկտեմբերին: Այսօր արդեն գազասպառող բոլոր բաժանորդների բնակարաններում
և առանձնատներում տեղադրված են ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության
սարքեր):
"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ում ստեղծվել և 2010 թ. մարտից գործում է Անվտանգության
համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը: Մշտապես համալրվում և արդիականացվում
է ընկերության տեխնիկական բազան:
"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ում պատշաճ ուշադրության է արժանանում աշխատակիցների,
մասնավորապես` սպասարկող անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված
գործունեությունը: