2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 685253 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 2,98 մլն դրամ ամեն օր ՀՀ պետական բյուջե 903 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Աուդիտորական եզրակացության վերաբերյալ պարզաբանում

Մասնագիտական պարզաբանում "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ի առ 31 դեկտեմբերի 2012թ. և այդ ամսաթվին ավարտվող տարվա համախմբված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

"Էյ-Էն Աուդիտ" ՓԲԸ-ի կողմից 2013 թ. մայիսի 20-ի տրված աուդիտորական եզրակացությունում արտահայտված ձևափոխված (վերապահումով) կարծիքի վերաբերյալ"Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հայեցակարգային հիմունքներ"-ում սահմանված է, որ ֆինանսական տեղեկատվության որակական բնութագրերից մեկը հասկանալիությունն է: Իսկ հասկանալիությունը ենթադրում է, որ ֆինանսական հաշվետվությունները պատրաստվում են այն օգտագործողների համար, ովքեր բիզնեսի և տնտեսական գործունեության վերաբերյալ ունեն բավարար գիտելիք և բարեխղճորեն վերանայում ու վերլուծում են տեղեկատվությունը և որ երբեմն, նույն իսկ լավատեղյակ և բարեխիղճ օգտագործողները տնտեսական բարդ երևույթների վերաբերյալ տեղեկատվությունը հասկանալու համար կարող են կարիք ունենալ դիմելու խորհրդատուի օգնությանը:

Ուստի այլ օգտագործողները (որոնք չունեն բիզնեսի և տնտեսական գործունեության վերաբերյալ բավարար գիտելիքներ կամ ոչ բավարար խորությամբ են ուսումնասիրել տեղեկատվությունը) կարող են դրա հիման վրա ոչ ճիշտ եզրահանգումներ կատարել:

Սույն պարզաբանումը չի համարվում "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ "Էյ-Էն Աուդիտ" ՓԲԸ-ի կողմից 2013 թ. մայիսի 20-ի տրված աուդիտորական եզրակացության փոփոխություն, լրացում կամ շարունակություն և ոչ էլ փորձ է պաշտպանելու "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ի շահերը

Սույն պարզաբանումը բացառապես փորձ է օգնելու հասկանալ արտահայտված կարծիքը այն օգտագործողների կողմից, ովքեր չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ մասնավորապես աուդիտի և հաշվապահական հաշվառման ոլորտում:

Եզրակացությունում արտահայտված կարծիքի մեջ ("Ձևափոխված կարծիք" վերնագրի ներքո) հստակ գրված է, որ համախմբված ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, ճշմարիտ են ներկայացնում "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ի առ 31 դեկտեմբերի 2012թ. ֆինանսական վիճակը և այդ ամսաթվին ավարտվող տարվա գործունեության արդյունքներն ու դրամական միջոցների հոսքերը՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան, բացառությամբ "Կարծիքի ձևափոխման հիմքեր" վերնագրված պարբերությունում նշված հարցի հնարավոր ազդեցության։

Իսկ "Կարծիքի ձևափոխման հիմքեր" վերնագրված պարբերությունում արված է մեկ վերապահում, այն է` Ընկերությունը ԼՂՀ-ում գրանցված և գործող "Էյ-Ի-Ջի" ՍՊԸ-ում իր ներդրումը իր համախմբված ֆինանսական հաշվետվություններում հաշվառել է ինքնարժեքի մեթոդով և արտացոլել ինքնարժեքով (7,500 հազար դրամ), այնինչ աուդիտորը գտնում է, որ այդ ներդրումը պետք է հաշվառվեր մեկ այլ` բաժնեմասնակցության մեթոդով, որի դեպքում հնարավոր է, որ այլ արժեք ստացվեր: Իսկ թե կոնկրետ ինչ արժեք, աուդիտորն ի վիճակի չի եղել որոշել, քանի որ եզրակացության տրման պահին իրեն հասանելի չի եղել"Էյ-Ի-Ջի" ՍՊԸ-ի ֆինանսական տեղեկատվությունը:

Արթուր Հարությունյան
"Էյ-Էն Աուդիտ" ՓԲԸ տնօրեն