2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՐՄԱՆ ԱՇՈՏԻ
Ծնվել է 1976 թ. մայիսի 24-ին Երևան քաղաքում:
1998 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի "Ֆինանսներ և վարկ" բաժինը և ստացել է տնտեսագետի որակավորում:
2013 թ. ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը և ստացել է ճարտարագիտության մագիստրոսի աստիճան՝ "Քաղաքային տնտեսություն և ջերմագազամատակարարում" մասնագիտությամբ:
1995-1996 թթ. աշխատել է "Երարդառի" No 80 խանութում, որպես բաժնի վարիչ:
1997-1998 թթ.՝ "Արմաշ" ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն:
1998-2000 թթ. աշխատել է ՀՀ "Իսկրա" շաբաթաթերթի խմբագրությունում, որպես գործադիր տնօրեն:
2000-2001 թթ. աշխատել է "Նաիրիտ" ԳԱ ՓԲԸ, Տնտեսական հիմնավորումների և կանխատեսումների բաժնում, որպես տնտեսագետ:
2001-2003 թթ.՝ "Էն Ջի Էս Էս" ՍՊԸ-ում, որպես ֆինանսիստ-տնտեսագետ:
2003-2005 թթ. աշխատել է "Արմաշ" ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն:
2005-2007 թթ. աշխատել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի Բաժանորդների գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունում, որպես պետի տեղակալ:
2007-2013 թթ. աշխատել է "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ում, որպես Երևանի գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության պետ:
2013-2016 թթ. աշխատել է "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ում, որպես Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ - գլխավոր ճարտարագետ:
2016 թ. հոկտեմբերի 4-ից՝ "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ի Գլխավոր տնօրեն:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: