2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Հաճախ տրվող հարցեր

1. Ինչի՞ հիման վրա և ինչպե՞ս է կատարվում հաշվառքի սարքի արտապլանային ստուգաչափումն ու փոխարինումը:
Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի վերաբերյալ կասկածի դեպքում մատակարարի կամ բաժանորդի նախաձեռնությամբ հաշվառքի սարքի փոխարինումը և արտապլանային ստուգաչափումը իրականացնում է դրա սեփականատերը մյուս կողմի ներկայացրած դիմումի հիման վրա՝ Պայմանագրով սահմանված կարգով։ Եթե, ըստ ստուգաչափման արդյունքների ակտի՝ հաշվառքի սարքն աշխատել է ճշտության դասի տիրույթում, ապա փոխարինման և ստուգաչափման ծախսերը կատարում է նախաձեռնող կողմը, հակառակ դեպքում՝ հաշվառքի սարքի սեփականատերը։ Նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ներկա գտնվելու ստուգաչափման գործընթացին։

(Կանոններ, կետ 4.10)

2. Բաժանորդի կողմից ծախսած գազի դիմաց չվճարելու դեպքում ինչպիսի՞ իրավունքներ ունի մատակարարը:
Վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում վճարում չկատարելու դեպքում մատակարարը գրավոր հիշեցնում է բաժանորդին վճարման մասին և նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանափակման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը, դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով բաժանորդին։Բաժանորդի կողմից պարտքը ամբողջությամբ վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում, հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է բաժանորդի հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` բայց 36 ժամից ոչ ուշ, եթե Պայմանագրով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգե լբաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

(Կանոններ, կետ 8.6)

3. Ո՞վ է սահմանում ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման վճարները և որքան է դրանց չափը:
Մատակարարի կողմից բնակչության ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման վճարը սահմանում է Հանձնաժողովը, իսկ կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման վճարը հաշվարկում է մատակարարը` Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով: ա) մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում՝ 2000 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2400 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ) երկու գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում՝ 4750 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկիև 5700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, գ) երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում՝ 5750 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 6900 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

(Կանոններ, կետ 3.17, Հանձնաժողովի որոշում №154, 2005թ.)

4. Իրավունք ունի մատակարարը ընդհատելու գազամատակարարումը և եթե այո, ապա որ դեպքերում:
Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդորում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը՝ 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է:  Գազիֆիկացվող բնակավայրերում նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում ընդհատումների հաշվառվող քանակի մեջ:

(Կանոններ, կետ 2.8)

5. Ի՞նչ է իրենից ներկայացնում պատին կպչող, գազով աշխատող ջրատաքացուցիչը:
Ինքնին հասկանալի է, որ այս կաթսայի աշխատանքի բուն նպատակը տաք ջուր ստանալն է: Իսկ հոսող ջրով աշխատանքի սկզբունքն ապահովում է սարքի բարձր տնտեսական ցուցանիշը: Գազն այստեղ օգտագործվում է միայն ջրի բաշխման ժամանակ:
6. Ի՞նչ է իրենից ներկայացնում պատին կպչող գազով աշխատող ջեռուցման կաթսան:
Այս կաթսայի աշխատանքի բուն նպատակը մինչև 300 մ2 տարածք զբաղեցնող բնակարանների և քոթեջների ջեռուցումն է և տաք ջրամտակարարումը: Սրանք կահավորված են ընդարձակման բաքով և շրջանառու պոմպով: Այսպիսի կահավորվածությունը կաթսան ձեռք բերողին զերծ է պահում լրացուցիչ մոնտաժի անհրաժեշտությունից: Փաստորեն յուրաքանչյուր պատին կպչող կաթսա իրենից ներկայացնում է շահագործմանը պատրաստ "մինիկաթսայատուն": Ի շնորհիվ փոքր չափսերի և դիզայնի այս կաթսաները հնարավոր է տեղադրել բնակարանի Ձեզ հարմար տեղում, օրինակ` խոհանոցում:
Երևան 12 C 29.11.2023
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 113442 ԲԱԺԱՆՈՐԴ Փետրվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 113442 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2021թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 110889 ԲԱԺԱՆՈՐԴ Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին