1. Ինչի՞ համար են նախատեսված այրման արգասիքների պարտադիր հեռացմամբ ջրատաքացուցիչներն ու կաթսաները:
Այրման
արգասիքների պարտադիր հեռացմամբ ջրատաքացուցիչներն ու կաթսաները հաճախ անվանում են "տուրբո" և նրանք կարող են տեղադրվել.
1.
այնտեղ, որտեղ կա սովորական ծխնելույզ, բայց ցանկալի չէ, որ օդի այրման քարշը կատարվի ներսից:
2.
այնտեղ, որտեղ հնարավորություն չկա սարքավորումը միացնել ծխնելույզին:
2. Ի՞նչ տարբերություն մեկ կոնտուրանի և երկկոնտուր կաթսայի միջև:
Մեկ կոնտուրանի կաթսան նախատեսված է միայն ջեռուցման համար: Երկկոնտուրանի կաթսան նախատեսված է ջեռուցման և տաք ջրամատակարարման համար:
3. Ջեռուցվող ի՞նչ տարածքի համար են հաշվարկված կաթսաները:
Հաճախ կաթսան ընտրելիս այն վաճառողները կաթսայի հզորությունը հաշվարկում են 1 կիլովատը 8 - 10 քառակուսի մետր տարածքի համար սկզբունքով: Մինչդեռ կաթսան ճիշտ ընտրելու համար պետք է նախևառաջ ճիշտ ջերմատեխնիկական հաշվարկներ կատարել:
4. Երաշխիքային ի՞նչ ժամկետ է նախատեսված ջրատաքացուցիչի և կաթսայի համար:
Ճիշտ տեղադրման, շահագործման և ժամանակին տեխնիկական սպասարկման պարագայում ծառայության ժամկետը հասնում է.
- Գազի ջրատաքացուցիչներինը` 15 - 20 տարի
- Պատին կպչող գազի կաթսաներինը` 15 - 20 տարի
- Մթնոլորտային և օդափոխության հրածորաններով (այրոցներով) գետնին տեղադրվող թուջե (չուգունե) կաթսաներինը` 20 տարի:
5. Ի՞նչ է նշանակում պյեզոէլեկտրական և էլեկտրական այրման միացում:
Գազով աշխատող ջրատաքացուցիչներում և պյեզոէլեկտրական այրման կաթսաներում այրման առաջին բանեցումը կատարվում է ձեռքով, գործարկման հատուկ կոճակի միջոցով: Կրակի առկայության հսկողությունը իրականացվում է ջերմազույգի օգնությամբ, որը տաքանում է մշտապես վառվող բռնկման հրածորանով: Գազով աշխատող ջրատաքացուցիչների և էլեկտրական այրման կաթսաների գործարկումը կատարվում է ավտոմատ կերպով` էլեկտրական կայծի օգնությամբ: Բոցի առկայության հսկողությունը կատարվում է իոնացման բլոկի միջոցով:
6. Ջրատաքացուցիչներն ու կաթսաները միացվու՞մ են արդյոք էլեկտրական հոսանքին:
Պյեզոէլեկտրական ջրատաքացուցիչները էլեկտրականությանը չեն միանում: Պատին կպչող կաթսաները միացվում են հոսանքին, որը խիստ անհրաժշտ է պոմպերի և օդամղիչի շրջանառության համար: Կաթսաներն էլեկտրականությանը միացնելու համար անհրաժեշտ է պահպանել հոսանքի բևեռացումը: