1. Որո՞նք են էլեկտրական հոսանքով սնուցման անհրաժեշտ չափանիշները:
Հոսանքի նոմինալ չափանիշը 220 վոլտ, 50 հերց: Հոսանքի մինիմալ չափանիշը 195 վոլտ:
2. Ի՞նչ կկատարվի հոսանքազրկման դեպքում:
Սարքավորումը կանջատվի և կմիանա հոսանքը հայտնվելու դեպքում:
3. Գազի նվազագույն ի՞նչ ճնշում է պահանջվում սարքավորումը աշխատեցնելու համար:
Գազի նոմինալ ճնշումը եվրոպական երկրներում կազմում է 20 մբար: Հայրենական սարքավորումների գազի ճնշման չափանիշը կազմում է 18 - 12 մբար: Ստորև ներկայացնում ենք գազի նոմինալ և մինիմալ ճնշման չափերը ջրատաքացուցիչների և կաթսաների համար.
Ջրատաքացուցիչներ.
Գազի նոմինալ ճնշումը - 13 մբար
Գազի մինիմալ ճնշումը` պյեզոէլեկտրական այրիչով - 2 մբար
էլեկտական այրիչով - 7,5 մբար:
Պատին կպչող կաթսաներ.
նոմինալ ճնշումը - 13 մբար
մինիմալ ճնշումը - 4,5 մբար:
Գետնին տեղադրվող կաթսաներ.
նոմինալ ճնշումը - 18 մբար
մինիմալ ճնշումը - 5 մբար:
4. Ի՞նչ կկատարվի գազամատակարարման դադարի դեպքում:
Բոլոր գազի ջրատաքացուցիչները, պատին կպչող և հատակին տեղադրված կաթսաները ներառում են անվտանգության հատուկ համակարգ, որը արգելափակում է գազի հոսքը այրիչի վրա, փակելով էլեկտրամագնիսական խցանը: Այսինքն, գազի հոսքը վերականգնվելու դեպքում արտահոսք տեղի չի ունենա, մատակարարման խցանը փակ կլինի: Գազի մատակարարումը վերականգնելուց հետո, սարքը պետք է վերագործարկվի ձեռքով:
5. Ինչքա՞ն գազ է ծախսում կաթսան:
Գազի ծախսը պայմանավորված է կաթսայի հզորությամբ և ջեռուցման համակարգի ճիշտ նախագծումով ու տեղադրումով:
6. Ինչպե՞ս նվազեցնել գազի ծախսը:
Գազի տնտեսման համար պետք է օգտվել կաթսայի ավտոմատ կառավարման հնարավորությունից: Ջեռուցվող տարածքում պետք է թերմոստատներ, քրոնոթերմոստատներ ունենալ: Գազի ծախսի նվազեցման համար կարելի է կիրառել էլեկտրական այրիչով կաթսաներ, որոնց մեջ բացակայում է միշտ այրվող և գազ ծախսող պատրույգը: