2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 687295 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 2,98 մլն դրամ ամեն օր ՀՀ պետական բյուջե 903 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Հաճախ տրվող հարցեր

1. Ինչի՞ համար են օգտագործվում ներտնային ջերմաչափերը (թերմոստատ):
Ներտնային ջերմաչափը նախատեսված է ջերմաստիճանային ռեժիմի ավտոմատ պահպանման համար: Դա նշանակում է որ ջերմաչափը կհետևի բոլոր ջերմաստիճանային փոփոխություններին տարածքում և կաթսան կմիանա միայն անհրաժեշտության դեպքում: Ընդ որում, ջերմաստիճանը մեխանիկական եղանակով կարգավորելու կարիք չի լինի:
2. Անվտանգության ի՞նչ համակարգերով են կահավորված կաթսաները:
Ժամանակակից արտադրության բոլոր կաթսաները կահավորված են անվտանգության համակարգերով: Կաթսան ավտոմատ կերպով դադարում է աշխատել, երբ.
- գերտաքանում է ջերմակրիչը
- խցանվում է ծխատարը
- դադարում է գազամատակարարումը 
- ջեռուցման համակարգում ճնշումը գերազանցում է թույլատրելի սահմանը:

3. Նախատեսվա՞ծ է արդյոք անվտանգության համակարգ, որը կպաշտպանի ջեռուցման համակարգը սառելու վտանգից:
Ժամանակակից արտադրության բոլոր կաթսաներում նախատեսված են այդպիսի համակարգեր:
4. Կարելի՞ է արդյոք ջեռուցման համակարգում անտիֆրիզ օգտագործել:
Կաթսաների ջեռուցման գծերը հաշվարկված են ոչ ավելի քան 30 % էթիլենգլիկոլային անտիֆրիզի օգտագործման համար:
5. Ինչպե՞ս ընտրել գազով աշխատող ջրատաքացուցիչ կամ կաթսա:
Սարքավորումը ընտրելիս անհրաժեշտ է ղեկավարվել կաթսայի կամ ջրատաքացուցչի տեխնիկական տվյալներով (հզորությունը կՎտ, արտադրողականությունը լ/րոպե, եթե Dt = 25°C և Dt = 35°C): Պետք է հաշվի առնել ջրի ջերմաստիճանի փոփոխումը, գազի ճնշման անկումը և այլն:
6. Կարելի՞ է արդյոք տաք ջրի ծորակը բացելուն զուգահեռ նաև սառը բանալ:
Այո, կարելի է: Ջրատաքաուցիչներն ու կաթսաները կահավորված են հզորության սահուն կարգավորման համակարգերով, որոնք պաշտպանում են սարքը գերտաքանալու վտանգից և ապահովում են տաք ջրի հաստատուն ջերմաստիճանը՝ անկախ դրա ծախսից:
Երևան 12 C 23.01.2018
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱ 1-ԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՏՈՐԻՆ ԱՅՐՄԱՆ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԸ Բնական գազի ստորին այրման ջերմատվությունը, Կկալ/մ3
ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 108257 ԲԱԺԱՆՈՐԴ Դեկտեմբեր ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 108257 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին