2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
ՍԻՐԵԼԻ ԵՐԵԽԱՆԵ′Ր
Կենցաղում գազի օգտագործման կանոնները ոչ միայն շատ մատչելի, այլև շատ կարևոր են:
Ի վերջո, հետևելով գազի կանոններին, մենք պահպանում ենք ոչ միայն մեր առողջությունը, ալյև մարդկաց կյանքը:
"էյ-Ի-Ջի-Սերվիս" ընկերությունն արդեն երկու տարի է իրականացնում է Գազի անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկման դասընթացներ ինչպես Հայաստանի Հանրապետության մարզերի, այնպես էլ Երևան քաղաքի հանրակրթական դպրոցներում:
"էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ի նախաձեռնությամբ իրականացվող դասընթացներն ուղղված են դպրոցականների իրազեկվածության բարձրացմանը` գազասարքավորումններից ճիշտ և անվտանգ օգտվելու համար:
Դասընթացավարները երեխաներին ներկայացնում են գազային ջրատաքացուցիչների, գազի կաթսաների և գազօջախների շահագործման կանոնների կիրառման, ինչպես նաև գազի արտահոսքի հիմնական պատճառների ու դրանց կանխարգելման միջոցառումների մասին:
Դասընթացներն առավել արդյունավետ և պատկերավոր դարձնելու համար ցուցադրվում է նաև "Բնական գազի գաղտնիքները" մուլտիպլիկացիոն տեսաշարը:
Դասընթացից հետո աշակերտներին տրվում են հարցաթերթիկներ` ստուգելու, թե որքանով է յուրացվել մատուցված նյութը: Արդյունքներից կախված` Էյ-Ի-ՋԻ-Սերվիս" ՍՊԸ-ի կողմից աշակերտներին շնորհվում են "Ներտնային անվտանգության գործակալի" կոչումով վկայագրեր:
Պատվոգրեր են տրվում նաև դպրոցի տնօրեններին` դպրոցականների դաստիարակության կազմակերպման գործում ակտիվ մասնակցության և կենցաղում բնական գազի անվտանգ օգտագործման կանոնների պահպանման մշակույթ դաստիարակելու, ինչպես նաև դասընթացների կազմակերպմանն աջակցելու համար:
"Էյ-Ի-ՋԻ-Սերվիս" ՍՊԸ-ի կողմից նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում և դասընթացներ են կազմակերպվում Հայաստանի Հանրապետության տարբեր դպրոցներում: