2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 719549 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 3.17 մլն դրամ ամեն օր ՀՀ պետական բյուջե 911 աշխատող
Եթե բնակարան բնական գազ է մտնում, ապա ջուր տաքացնելու լավագույն միջոցը գազով աշխատող ջրատաքացուցիչն է: Օրինակ, կարելի է ձեռք բերել գազով աշխատող ջրատաքացուցիչ, որը նախատեսված է ջրի հոսքի 11 լ/րոպե արագության պայմաններում ջուրը մինչև 39 աստիճան ջերմաստիճանի տաքացնելու համար: Ավելի թույլ հոսքի դեպքում ջուրը կարող է տաքանալ մինչև 80 աստիճան: Տվյալ պարագայում գազը ավտոմատ կերպով անջատվում և միանում է: Սակայն պետք է նկատի ունենալ, որ գազով աշխատող ջրատաքացուցիչ տեղադրելու դեպքում գազի այրման արգասիքների արտանետման խնդիր է առաջանում, որն անհետաձգելի լուծում է պահանջում: Արտանետվող գազերը համապատասխան ծխատար խողովակով պետք է ուղղվեն դուրս` դեպի մթնոլորտ: