2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Գլխավոր տնօրենի տեղակալ էկոնոմիկայի և Ֆինանսների գծով




ՄԿՐՏՉՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՅՈՒՐԻԿԻ

Ծնվել է 1977 թ. հունվարի 18-ին Երևան քաղաքում:

1993 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Գր. Բաղյանի անվան թիվ 141 միջնակարգ դպրոցը:

1998 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարման ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում:

2002 թ.-ին ավարտել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրան, 2001 թ. պաշտպանել է "Պետական պարտատոմսերի շուկայի կառավարումը (ՀՀ նյութերով)" թեմայով ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

1998 - 2008 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես առաջին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ:

2002 թվականից համատեղության կարգով աշխատում է ՀՊՏՀ կառավարման ամբիոնում որպես ասիստենտ, դասախոսում է մենեջմենթի հիմունքներ, ֆինանսական մենեջմենթ, ներդրումների կառավարում, հարկային և մաքսային մենեջմենթ առարկաները:

2008 թ.-ից առ այսօր աշխատում է "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ում որպես Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ էկոնոմիկայի և Ֆինանսների գծով:

Հեղինակ է մոտ մեկ տասնյակ գիտական հոդվածների, "Համայնքային բյուջեների դեֆիցիտի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրները" ուղեցույցի:

"Պետական պարտքի կառավարման բարելավումը" ծրագրի շրջանակներում հանդիսանում է Համաշխարհային բանկի խորհրդատու:

Մասնակցել է Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպված բազմաթիվ սեմինարների և դասընթացների և ստացել մասնակցության սերտիֆիկատ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Երևան 12 C 02.10.2023
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 113442 ԲԱԺԱՆՈՐԴ Փետրվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 113442 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2021թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 110889 ԲԱԺԱՆՈՐԴ Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին