2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 701327 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 3.17 մլն դրամ ամեն օր ՀՀ պետական բյուջե 911 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Նորություններ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

2019-2020թթ. ջեռուցման սեզոնի հետ կապված «Էյ-Ի-Ջի-Սերվիս» Ընկերության Գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանի բնակիչ-բաժանորդների շրջանում գազասպառման համակարգերի օգտագործման անվտանգության մակարդակի բարձրացման և կենցաղում հնարավոր պատահարների կանխարգելման նպատակով Ընկերության ԳՀՏՍ ծառայությունների և շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ցուցաբերել առավել զգոնություն և հետևողականություն՝ հատկապես բարձր ռիսկայնությամբ բաժանորդների նկատմամբ: Մասնավորապես, արգելել ապօրինի տեղադրված, ինքնաշեն և շահագործման համար ոչ պիտանի, նորմատիվ պահանջներին չհամապատասխանող գազասարքերի շահագործումը:

Գլխավոր տնօրենի հանձնարարականի համաձայն՝ տարածքային սպասարկման կենտրոններում պետք է խիստ հետևողականություն սահմանել բաժանորդների կողմից ստացված հեռախոսազանգերի և բողոքների նկատմամբ՝ ապահովելով համապատասխան արագ արձագանքում, իսկ պլանային տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման ընթացքում, ինչպես նաև արտապլանային կանչերի և շրջայցերի ժամանակ խիստ ուշադրություն դարձնել բաժանորդների ծխաօդատար համակարգերի համապատասխանությանը տեխնիկական նորմերի պահանջներին, մասնավորապես ամբողջականությանը ու ջերմամեկուսացման առկայությանը, և միաժամանակ պարտադիր պայման համարել բաժանորդների շրջանում ձայնաազդանշանային սարքերի կարևորության վերաբերյալ իրազեկումը:

Հիշեցնենք, որ ըստ Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի՝ տարվա ընթացքում յուրաքանչյուր բաժանորդի մոտ կատարվում է 2 պլանային այց: Ռիսկային խմբեր ներկայացնող բաժանորդների մոտ, հատկապես, ջեռուցման սեզոնին կատարվում է ևս 1 անվճար այց:



Վերադառնալ

Նորությունների արխիվ

Երևան 12 C 11.12.2019
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունն արժանացել է մրցանակի՝ «Սպասարկման ոլորտում անվտանգության երաշխավոր» անվանակարգում Նոյեմբերի 14-ին Consumers International-ի (Սպառողների միջազգային կազմակերպություն) և Սպառողների ազգային ասոցիացիայի համագործակցության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, Սպառողների ազգային ասոցիացիան և «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիան» կազմակերպել էին «Սպառողի գնահատական 2019» միջազգային մրցանակաբաշխությունը, որում ներկայացված էր 28 անվանակարգ:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ 2019-2020թթ. ջեռուցման սեզոնի հետ կապված «Էյ-Ի-Ջի-Սերվիս» Ընկերության Գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանի բնակիչ-բաժանորդների շրջանում գազասպառման համակարգերի օգտագործման անվտանգության մակարդակի բարձրացման և կենցաղում հնարավոր պատահարների կանխարգելման նպատակով Ընկերության ԳՀՏՍ ծառայությունների և շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ցուցաբերել առավել զգոնություն և հետևողականություն՝ հատկապես բարձր ռիսկայնությամբ բաժանորդների նկատմամբ:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին