2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
Նոյեմբեր ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 117026 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում: Նշված ժամանակահատվածում ընկերության փականագործների կողմից կազմվել են կենցաղային համակարգի խախտումների վերաբերյալ թվով 38927 արձանագրություն, որից 22059-ը անմիջականորեն վերաբերում են անվտանգության նորմերի խախտումներին:
Նոյեմբեր ամսվա ընթացքում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով ձևակերպվել է նաև 1784 կանչ և կատարվել են արտապլանային սպասարկումներ: