2021թվականի մարտի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 723316 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 3.17 մլն դրամ ամեն օր ՀՀ պետական բյուջե 911 աշխատող
Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում: Նշված ժամանակահատվածում ընկերության փականագործների կողմից կազմվել են կենցաղային համակարգի խախտումների վերաբերյալ թվով 38965 արձանագրություն, որից 24860-ը անմիջականորեն վերաբերում են անվտանգության նորմերի խախտումներին:
Հունվար ամսվա ընթացքում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով ձևակերպվել է նաև 1657 կանչ և կատարվել են արտապլանային սպասարկումներ: