2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
1. "Հարթ" - կախովի օդաքարշերը տեղադրվում են պատին, խոհանոցի կախովի պահարանի տակ, կամ առանց պահարանի, ուղղակի գազօջախի (սալօջախի) վերևում: Արտադրողներից շատերի մոտ այսօրինակ օդաքարշերի զտիչները, (ֆիլտր) որպես կանոն ակրիլե կտորից են (մեկանգամյա): Կախովի օդաքարշերը փոքր հզորության շարժիչ ունեն և հիմնականում աշխատում են վերաշրջանառության ռեժիմում : Տվյալ աշխատանքային ռեժիմում անհրաժեշտ են մեկանգամյա ածխային զտիչներ, որոնք կասեցնում, պահում են ավելի փոքր մասնիկներ, և փոքրիշատե չեզոքացնում են հոտը:
2. Ներտեղադրվող օդաքաշերը տեղադրվում են գազօջախի կամ սալօջախի վերևում, խոհանոցային պահարանի մեջ: Որպես կանոն այս օդաքարշերն ունենում են դուրսեկող վահան (պանել), որը մեծացնում է օդաորսիչ մակերեսը և հեշտացնում է օդաքարշի կառավարումը: Վահանը դուրս գալու ժամանակ օդաքարշը միանում է այն ռեժիմում, որում գտնվում էր անջատվելու պահին: Ներտեղադրվող օդաքարշերի կազմում կա 2 շարժիչ, որոնց աշխատանքի շնորհիվ մեծանում է արտադրողականությունը: Կան նաև ալյումինե լվացվող բազմաշերտ զտիչներ: Որոշ արտադրողների մոտ ներտեղադրվող օդաքաշերի լրակազմում մեկ շարժիչ է և ակրիլե կտորից մեկանգամյա օգտագործման մեկ զտիչ:
3. Գմբեթային օդաքաշերը տեղադրվում են պատին կամ առաստաղին` սալօջախի կամ գազօջախի վերևում: Սրանք բուխարու կառուցվածք ունեն: Գմբեթային օդաքաշերը լինում են երեք տեսակի.
- ամբողջությամբ մետաղե
- մետաղի և ապակու համադրությամբ
- փայտով երիզված