2018 թվականի մարտի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 688874 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 2,98 մլն դրամ ամեն օր ՀՀ պետական բյուջե 903 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Օդաքաշի կարևոր տարրը զտիչներն են

Զտիչները մաքրում են օդում հայտնված մասնիկները (գազի այրման արգասիքներ և այլն): Դրանք լինում են ինչպես մեկանգամյա, պատրաստված սինթետիկ նյութից, այնպես և բազմանգամյա` ալյումինե նրբաթիթեղից կամ ցանցից: Ալյումինե թիթեղների անցքերն այնպես են արված, որպեսզի ապահովվի օդի առավելագույն անցանելիություն և նվազագույն աղմուկ: Այս զտիչները ծառայում են օդաքարշի շահագործման ողջ ընթացքում և պարբերաբար մաքրվելու կարիք ունեն: Դրանք կարելի է լվանալ տաք ջրի լուծույթում ձեռքով:

Նուրբ մաքրման (մեկանգամյա) ածխային զտիչները կասեցնում, պահում են ավելի փոքր մասնիկները և փոքրիշատե չեզոքացնում են հոտը: Ածխային զտիչները օդաքարշի շահագործման ընթացքում գնվում են առանձին, այդ պատճառով վերաշրջանառության ռեժիմում դրանց տեղադրումը կարելի է իրականացնել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն: Ածխային զտիչների օգտագործման դեպքում դրանք փոխելու պարբերականությունը կախված է օգաքարշի օգտագործման հաճախականությունից: