2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Ծրագրեր

ՀՀ բազմաբնակարան շենքերի ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի տեղադրման ծրագիր 

Ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով ՀՀ կառավարության 22.02.2007թ. №314-Ն և 31.01.2008թ. №330-Ն որոշումներով հանձնարարվել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի (ներկայիս "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ) միջոցով հանրապետության բազմաբնակարան շենքերի ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում իրականացնել վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի տեղադրում: Այն նպատակ ունի գազազգայուն սարքավորումների տեղադրման միջոցով հնարավորինս նվազեցնել բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը: 

2008 թվականի դեկտեմբերի 1-ից ՀՀ ողջ տարածքում սկսվել է անվտանգության համակարգերի տեղադրման բուն գործընթացը: Տեղադրման գործընթացն իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլում սարքերը տեղադրվում են բազմաբնակարան շենքերում: Երկրորդ փուլում ազդանաշանային համակարգերը կտեղադրվեն շքամուտքերում: Երրորդ փուլի գործընթացի մեջ կներառվ ի նաև մասնավոր հատվածը: Հանրապետության ողջ տարածքում ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում այրվող գազի ազդանշանային սարքերի և դրանց միացված վթարային անջատիչ կափույրների տեղադրման վերջնաժամկետ է սահմանվել 2012թ. հունվարի 1-ը։
 
Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների ցանկում, որտեղ գազասարքերից օգտվելիս մարդկային սուբյեկտիվ գործոնը հնարավորինս նվազեցնելու, տեխնածին աղետները կանխելու նպատակով իրականացվում է անվտանգության համակարգերի զանգվածային տեղադրում:

"Էյ-ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ն այս ծրագրի իրականացման ակտիվ մասնակից է: Այդ նպատակով Ընկերությունում ստեղծվել է անվտանգության միջոցների և համակարգերի ստուգման, թեսթավորման և վերանորոգման` ժամանակակից սարքավորումներով հագեցած տեխնիկական սերվիս կենտրոն:

Սարքավորումները մրցութային կարգով ձեռք են բերվել չինական PUHAI Corporation ընկերությունից:
 
Անվտանգության համակարգերն իրենց մեջ ներառում են այրվող գազերի ազդանշանային սարք, որն իրականացնում է այրվող գազերի՝ մեթանի և շմոլ գազի ծավալային մասի, ինչպես նաև այրվող գազերի ազդանշանային սարքի շրջապատող միջավայրի ջերմաստիճանի չափում և անընդհատ հսկում՝ ձայնային և լուսային ազդանշմամբ, ինչպես նաև վթարային անջատիչ կափույր: Վերջինս տեխնածին իրավիճակներում փակում է գազի մուտքը բնակարան:

Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և "Էյ-ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ միջև "Գազասպառման կենցաղային համակարգերի սպասարկման մակարդակի բարձրացման" ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ

Սույն հուշագիրը կնքվել է 2011թ. Ապրիլի 26-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ստորև` Հիմնադրամ կամ Կողմ 1), որը գործում է Հիմնադրամի կանոնադրության հիման վրա, և "Էյ-ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ (ստորև` Ընկերություն կամ Կողմ 2) միջև, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, միասին նաև Կողմեր:

Հաշվի առնելով, որ
- հիմնադրամի կանոնադրական խնդիրներից են Էներգետիկ ծառայություններ մատուցող ընկերությունների ուսուցումը և կարողությունների հզորացմանը աջակցելը, ազգային էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հանրային իրազեկումը,

- կողմերը նպատակ են հետապնդում նպաստել Հայաստանի էներգախնայողության ոլորտի զարգացմանը` այդ նպատակով համապատասխան մասնագետներ վերապատրաստելու միջոցով, Կողմերը կնքեցին սույն Հուշագիրը համագործակցության վերաբերյալ:

1. Սույն Հուշագրով Կողմերը համաձայնում են համագործակցել "Գազասպառման կենցաղային համակարգերի սպասարկման մակարդակի բարձրացման" ծրագրի իրականացման նպատակով:

  1. 2. Կողմերը արձանագրում են, որ Ծրագիրը հետապնդում է հետևյալ նպատակները`
      1. - Նպաստել ՀՀ գազասպառման կենցաղային ջեռուցման համակարգերի որակյալ և ժամանակին սպասարկման մակարդակի բարձրացմանը,
        - Համակարգել, կառավարելի, փոխշահավետ և դյուրին դարձնել հարաբերությունները ՀՀ գազասպառման կենցաղային համակարգերը սպասարկող կազմակերպության մասնագետների և հայաստանյան ջեռուցման շուկայում կենցաղային գազասարքավորումներ ներկրող և շինհավաքակցող առաջատար կազմակերպությունների տեխնիկական անձնակազմների հետ,
        - Կողմ 2-ի տեխնիկական անձնակազմի համար ջեռուցման ոլորտի իրազեկության և որակավորման բարձրացում, կարողությունների զարգացում,
        - Անվտանգ և բնապահպանական առումով ընդունելի ջեռուցման տեխնոլոգիաների կիրառման խթանում, մաքուր, արդյունավետ և մատչելի ջեռուցման տարբերակների համար նպաստավոր միջավայրի ստեղծում:

        3. Նշված նպատակների իրականացման համար Կողմերը համաձայնում են գործել ստորև նշված գործողությունների շրջանակներում.

        3.1. Հիմնադրամը կօժանդակի Կողմ 2-ի մասնագետների վերապատրաստման գործընթացին, ներառյալ.

- Մասնագետների համար սեմինարների կազմակերպում` Կողմ 2-ի հետ նախապես համաձայնեցված թեմատիկայի և ժամանակացույցի շրջանակներում,
- Կազմակերպել դասընթացներ անվտանգ և բնապահպանական առումով ընդունելի ջեռուցման տեխնոլոգիաների կիրառման, էներգախնայողությանն առնչվող թեմաներով` Հիմնադրամի մասնագետների կամ վերջինիս կողմից ներգրավված այլ փորձագետների կողմից,
- Ըստ անհրաժեշտության կազմակերպել այցելություններ տեղանքներ, որտեղ տեղակայված են Գազասպառման կենցաղային համակարգեր:

3.2. Հիմնադրամը հանրային իրազեկման նպատակով կկազմակերպի անվտանգ և բնապահպանական առումով ընդունելի ջեռուցման տեխնոլոգիաների վերաբերյալ լսումներ, քննարկումներ` այդ աշխատանքներին մասնակից դարձնելով Կողմ 2-ի վարչական և տեխնիկական անձնակազմերին:

4. Սույն Հուշագրի շրջանակներում Կողմ 2-ն իրականացնում է հետևյալ գործառույթները.

4.1. Սեմինարների, լսումների, քննարկումների համար տրամադրել համապատասխան տարածք, ապահովել անհրաժեշտ նյութերով:
4.2. Ներկայացնել Հիմնադրամին իրենց կողմից պահանջարկ վայելող թեմաների ցանկը` սեմինարների  արդյունավետ կազմակերպման նպատակով:

5. Սույն Հուշագիրը կարող է լրացվել և փոփոխվել միայն Կողմերի գրավոր համաձայնությամբ:

6. Կողմերը համաձայնվում են չհրապարակել սույն հուշագրի շրջանակներում իրենց գործառույթների իրականացման ընթացքում հայտնի դարձած  մյուս կողմի գործունեությանը առնչվող տեղեկությունները:

7. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք չունի փոխանցելու սույն Հուշագրով սահմանված և սույն Հուշագրից ծագող իր իրավունքներն ու պարտականություններն որևէ այլ երրորդ անձի առանց մյուս Կողմի գրավոր համաձայնության:

8. Սույն Հուշագիրը կնքվում է երկու օրինակից, հայերեն մեկական օրինակ յուրաքանչյուր կողմին:

9. Սույն Հուշագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Հուշագիրը գործում է մինչև 2011թ. Դեկտեմբերի 31-ը` հետագա երկարաձգման հնարավորությամբ:

10. Սույն Հուշագիրը բացառիկ չէ և Կողմերն ազատ են նմանատիպ գործունեություն իրականացնել նաև այլ կազմակերպությունների հետ:

 Հայաստանի վերականգնվող 
 էներգետիկայի և
 էներգախնայողության
 հիմնադրամ

     "Էյ-ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ  



Երևան 12 C 29.11.2023
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 113442 ԲԱԺԱՆՈՐԴ Փետրվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 113442 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2021թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 110889 ԲԱԺԱՆՈՐԴ Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին