2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՁԱՅՆԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընդհանուր դրույթներ
Կենցաղային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով ներտնային համակարգերում տեղադրվում են այրվող գազերի Ձայնային Ազդանշանային Համակարգեր (ՁԱՀ), որոնք նախատեսված են շենքերում (շինություններում) բնական գազի - ածխածնի օքսիդի (շմոլ գազի) պարունակությունները, ինչպես նաև միջավայրի ջերմաստիճանը վերահսկելու համար:
Ձայնային ազդանշանային համակարգը կազմված է երկու հիմնական տարրից`
1. Ձայնազդանշանային սարքից
2. Էլեկտրամագնիսական անջատիչ կափույրից
I. Ձայնազդանշանային սարքը (ազդանշանիչը)` համալրված կափույրով, կազմում է բնակելի շենքերի, առանձնատների և այլ գազասպառող օբյեկտների անվտանգության համակարգը: Ազդանշանիչը նախատեսված է օդում մեթանի (CH4), շմոլ գազի (CO) քանակության, ինչպես նաև միջավայրի ջերմաստիճանի մշտական հսկման և չափման համար` ձայնային և լուսային ազդանշանի արձակման միջոցով: Գազերի քանակության և ջերմաստիճանի սահմանային արժեքների գերազանցման դեպքում ազդանշանիչը արձակում է իմպուլս, որը գործարկում է կափույրը: Կենցաղային տարածքներում ազդանշանիչը ջերմաստիճանի պայմաններում շահագործման համար տեղադրվում է պատի վրա գազի կուտակման ամենահավանական տեղում և առաստաղից 30 սմ ցածր: Ազդանշանիչի էլեկտրական սնուցումը կատարվում է փոփոխական հոսանք կրող 220 15Վ լարումով անհատական վարդակից: Ազդանշանիչի սպառման հզորությունն է` 1վտ, իսկ միացման տևողությունը անջատումից հետո կազմում է ոչ ավելի, քան 120վրկ:
II. Էլեկտրամագնիսական կափույրը ծառայում է վթարային իրավիճակներում (գազի արտահոսք, շմոլ գազի կուտակում, հրդեհ և այլն) սպառողի գազի մատակարարումը դադարեցնելու համար: Այն միացվում է ազդանշանային սարքին, որից ստանալով միջավայրում բնական գազի կամ շմոլ գազի պարունակությունները սահմանված արժեքների, ինչպես նաև ջերմաստիճանը 70°C գերազանցելու վերաբերյալ հաստատուն հոսանքի իմպուլս, փակում է գազի ճանապարհը: Կափույրի հետագա բացումն իրականացվում է ձեռքով` թողարկիչ կոճակը դեպի վեր ձգելու ճանապարհով: Կափույրը կարող է գտնվել հետևյալ աշխատանքային ռեժիմներում` փակ և բաց: Բաց դիրքում գտնվող կափույրը կարող է փակվել` 9-12Վ հաստատուն հոսանքի իմպուլս իրեն հաղորդելու դեպքում կամ ձեռքով` բացելով կափույրի պահպանիչ կափարիչը և սեղմելով բռնակը: Փակ վիճակում գտնվող կափույրը կարող է բացվել միայն ձեռքով` կարմիր բռնակը ձեռքով դեպի վեր ձգելու (ետ քաշելու) ճանապարհով: Անջատիչ կափույրը տեղադրվում է հաշվիչից հետո:
Աշխատանքային ռեժիմի տեխնիկական նկարագիրը:
Կանաչ լուսադիոդը վառվում է մշտապես, ձայնային ազդանշանը բացակայում է:
Ազդանշանիչի մուտքում գազի քանակի գերազանցման դեպքում սկզբում դանդաղ է թարթում կարմիր լուսադիոդը, որը ցույց է տալիս ազդանշանիչի անցումը նախազգուշացման ռեժիմի: Եթե գազի քանակը միջավայրում աճում է, 6 վրկ հետո կարմիր լուսադիոդը սկսում է թարթել ավելի արագ և արձակում է տագնապի ընդհատուն ազդանշան: Ընդ որում, կարմիր լուսադիոդի թարթումը ավելի արագ է` շմոլ գազի գերազանցման դեպքում: Եթե գազի արտահոսքի տևողությունը գերազանցում է 10 վրկ, ազդանշանիչը թողարկում է համապատասխան իմպուլս` կափույրի գործարկման համար:
Միջավայրի ջերմաստիճանը 70°C գերազանցելու դեպքում վառվում է կարմիր լուսադիոդը և լսվում է ընդհատուն ազդանշան: Ջերմաստիճանի նվազման դեպքում ազդանշանիչն ավտոմատ կերպով վերադառնում է աշխատանքային ռեժիմ: Եթե ջերմաստիճանի ազդեցությունը տևում է 10 վայկյանից ավել, ապա գործարկվում է կափույրը` դադարեցնելով գազի մատակարարումը:
Ազդանշանիչի անսարքության դեպքում սկսում է թարթել ազդանշանիչի նարնջագույն լուսադիոդը և եթե անսարքությունը 10 վայկյանից հետո չի վերացվում, ապա միանում է անընդհատ ձայնային ազդանշանը, իսկ նարնջագույն լուսադիոդը վառվում է` առանց թարթելու:
<<Test>> կոճակի սեղմամբ հերթականությամբ վառվում են կարմիր, կանաչ և նարնջագույն լուսադիոդները, ազդանշանիչ տալիս է տագնապի ազդանշան և միաժամանակ, ստանալով իմպուլս, գործարկվում է կափույրը: Ինքնաստուգումից հետո անհրաժեշտ է վերականգնել անջատիչ կափույրի սկզբնական (աշխատանքային) վիճակը, դրա համար պետք է հանել կափարիչը և կարմիր բռնակը բարձրացնել մինչև վերջ:
Անվտանգության համակարգի անխափան աշխատանքին ներկայացվող պահանջները