2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 685253 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 2,98 մլն դրամ ամեն օր ՀՀ պետական բյուջե 903 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Ապրանքանիշ


Դրոշը





"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ի դրոշի գույնը սպիտակ է, կենտրոնում կապույտ լոգոյով, 1:2 հարաբերակցությամբ:
Սպիտակ գույնը` մեծահոգությունն ու շիտակությունն է:
Կապույտ գույնը` հավատարմություն, ազնվություն, մաքրություն և կատարելություն:
Ենթադրվում է, որ հետևյալ կերպ պետք է վերծանել "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ի դրոշի սպիտակ խորհրդանիշը կապույտ լոգոյով և կենտրոնում տեղադրված մուգ կապույտ մակագրությունով "SERVICE": Լոգոյի ներքևում կապույտ գույնով հայերենով գրված է` "ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ": Մեկ այլ մեկնաբանում` դրոշի գույների հարաբերակցությունը` կատարված աշխատանքի թափանցիկությունն ու հրապարակայնությունը (սպիտակ գույն), գործունեության ոլորտը Aqua - ջուր, Еnergy - էներգիա, Gas - գազ (սպիտակ գույն կապույտ ֆոնի վրա):
Դրոշի գագաթը նման է բոցի (կրակի) երկու լեզուներով` կարճ ու երկար: Ներքևում արցունքի ձևով նշան է, որի վրա "AEG" և "service" տառերն են: Դրոշի օգտագործումը կանոնակարգված է: Այն կարող է օգտագործվել "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ի միջոցառումների և պաշտոնական ներկայացուցչությունների ժամանակ:

Դրոշի կտավը խորհրդանշական դեր է խաղում, դրոշին ցուցաբերվում է պատիվ ու հարգանք:




Ընկերության ֆիրմային ապրանքանշանը (ՖԱ) 2 գույն ունի:
Ստորև ներկայացված են գունային հիմնական դասավորությունները:
Գունային գամման պայմանավորված է ինչպես ընկերության գործունեության տեխնիկական ուղղվածության հետ ուղղակի զուգորդական (ասոցիատիվ), այնպես և անուղղակի` պրագմատիկ և ճշգրիտ հաշվարկային կապերով:
Թույլատրվում է ՖԱ-ի միայն ամբողջական համեմատական մասշտաբավորումը:
Արգելվում է ՖԱ- տարրերի տեղափոխությունը:
Արգելվում է ՖԱ-ի ձգումը (մեծացումը) մեկ առանցքի նկատմամբ, ՖԱ-ի առանձին մասերի մասշտաբավորումը:
Արգելվում է ՖԱ-ի ուրվագծում փոփոխություններ կատարելը:
Արգելվում է ՖԱ-ի բառատիպերի (լոգոտիպ) գույների փոփոխությունը:


Աշխատանքային կրծքանշանը

Աշխատանքային կրծքանշանի չափերը 72 x 52 մմ:
Աշխատանքային կրծքանշանի վերին մասում գտնվում է կազմակերպության ֆիրմային ապասարկման նշանը, 44 x 37 մմ չափսերով` պատված կապույտ /C-100, M-0, Y-0, K-0/ և մուգ կապույտ /C-100, M-0, Y-0, K-0/ էմալով:
Միջնամասում տեղադրված են դափնու ճյուղեր, որոնք հիշեցնում են գազայրիչի կրակ, ստորին մասում` աշխատանքային կրծքանշանի համարը պատկերող հարթ հատվածն է, որը պատված է մուգ կապույտ /C-100, M-70, Y-0, K-35/ էմալով:
Աշխատանքային կրծքանշանի ներքևում հայերեն լեզվով գրված է /ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ/, որը ևս պատված է էմալով:
Աշխատանքային կրծքանշանի եզրերին տեղադրված է երեքական ակոս /0,7 մմ/ ամեն կողմից:
Աշխատանքային կրծքանշանը պատրաստված է արույրից` 2,5 մմ հաստությամբ:

downloadDownload.docx Կանոնակարգ

 

Ընկերության Հուշամեդալը
 
 
                                                Դրույթ
                            "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ հուշամեդալի
Հուշամեդալը ոչ պետական, հասարակական պարգև է, որն առաջարկվել է "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ հիմնադիրների կողմից:
Հուշամեդալով պարգևատրվում են ընկերության գործունեության ոլորտում մեծ ավանդ ունեցող և առավել աչքի ընկնող աշխատակիցները, Հայաստանյան և արտասահմանյան գործընկերները, համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացմանն աջակցող անձինք, բարձրաստիճան պաշտոնյաները և պատվավոր հյուրերը, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները և գազարդյունաբերության ոլորտի աշխատողները:


Հուշամեդալի դիմերեսի կենտրոնում "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ ապրանքանշանն է` ձախ կողմում ուղղահայաց տեղակայված լատինատառ "AEGSER": Վերևից, շրջանագծի աղեղով գրված է "Էյ-Ի-Ջի Սերվիս"` հայերեն: Ներքևից` նռնենու ճյուղ է` իր պտուղով:

Հուշամեդալի դարձերեսին, վերևի մասի կենտրոնում, "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ ապրանքանշանն է, որի տակ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով արձանագրված է` "Ի ՀԻՇԱՏԱԿ, IN MEMORY, НА ПАМЯТЬ": Ներքևում շրջանագծի աղեղով աջ ու ձախ գնացող նռնենու ճյուղեր են իրենց պտուղներով:

"Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ հուշամեդալի նյութը` արույր (ոսկեզօծ): Ոսկու հարգը` 999,9: Ոսկու քաշը` 0.05 գ: Մեդալի քաշը` 27 գ: Որակը` պրուֆ: Շրջանաձև է, տրամագիծը` 38 մմ: Ծածկագիր`L4301046: Երկու երեսի` դիմերեսի և դարձերեսի եզրագծերը գոգավոր են: