2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
"Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ում կարևորվում է ինչպես փականագործների առօրյա այցելությունների ժամանակ անհրաժեշտ գործիքների ու սարքերի, այնպես և ժամանակակից հզոր սարքավորումների ձեռք բերմանն ուղղված գործընթացը:
Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոն
Գազի հոսաորոնիչ LD-1M
Առավելությունները.
- ձայնային ազդանշան և թվային ցուցիչ, որն ամրագրում է գազի առկայությունը միջավայրում, դրա պարունակության 9 աստիճանով
- ներկառուցված միկրոպոմպ
- մարտկոցների վիճակի անընդհատ հսկում
Գազի հոսաորոնիչ LD - 1M սարքերը տրամադրվում են մեր փականագործներին և վարպետներին, ինչպես նաև "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ի տեսուչներին: Ի դեպ, առաջ այսպիսի սարքերը ձեռք էին բերվում Չեխիայից:
Այս սարքերի եվրոպական անալոգների արժեքը մոտ 450-500 եվրո է: Իսկ մեր սարքերի գինը 4 անգամ ավելի էժան է` մոտ 120 եվրո:
Քարշաչափ
Եվրասիական Արտոնագիր N 018856
"Էյ-Ի-Ջի Սերվիս"
ընկերությունում ստեղծվել է քարշաչափ:
Քարշաչափը կիրառվում է շինությունների` բազմաբնակարան և բարձրահարկ շենքերի
ծխատարներում և օդատար ուղիներում քարշի ուժը չափելու
նպատակով։
Եվրասիական արտոնագրային կազմակերպության կողմից "Էյ-Ի-Ջի
Սերվիս" ՍՊԸ-ին է տրվել Եվրասիական Արտոնագիր N 018856:
Սարքն ապահովում է ծխատար և օդատար ուղիներում քարշի առավել ճշգրիտ և
զգայուն չափումներ։
Տեխնիկական արդյունքներն են՝
- չափման զգայունության և ճշգրտության
բարձրացում
- չափիչ սարքի կառուցվածքի պարզեցում
- սարքի ինքնարժեքի զգալի նվազում: