2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
2013 թ. նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊ Ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը հանդիպումներ է ունեցել "Սևկաբել" ընկերությունների խմբի ղեկավարների հետ: Հանդիպման շրջանակում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ հետագա համագործակցության շուրջ:
Բանակցությունների արդյունքում "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊ Ընկերությունը ստացել է վկայագիր՝ հանդիսանալով "Սևկաբել" ընկերությունների խմբի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության տարածքում մալուխների և հաղորդալարերի արտադրանքի իրացման ոլորտում:
Ընկերությունը պարտավորվում է մատակարարել ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ արտադրանք՝ պայմանագրային ծավալների համաձայն:
"Սևկաբել" ընկերությունների խումբը ընդգրկված է ռուսաստանյան կաբելային արդյունաբերության խոշորագույն ընկերությունների առաջին եռյակում: Խումբը ներկայացնող ձեռնարկությունների բարձրորակ արտադրանքը մատակարարվում է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջաններում, Եվրոպական Միության և ԱՊՀ երկրներում:
"Սևկաբել" խմբի արտադրանքի հիմնական սպառողներ են հանդիսանում էներգետիկական, մեքենաշինական, հեռահաղորդակցության, տրանսպորտային, մետալուրգիական և արդյունահանման բնագավառների խոշոր ընկերություններ, ինչպիսիք օրինակ` "Ռոսէներգոատոմ կոնցեռն" ԲԲԸ, "Գազպրոմ" ԲԲԸ, "Լուկօյլ" ԲԲԸ, "Ռոսնեֆտ" նավթագազային ընկերություն ԲԲԸ, "Սեվերստալ" ԲԲԸ, "Ռոստելեկոմ" ԲԲԸ, "ՌԺԴ" ԲԲԸ և այլն: