2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 714290 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 3.17 մլն դրամ ամեն օր ՀՀ պետական բյուջե 911 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

ՈԻսումնական կենտրոն

"էյ-Ի-Ջի-Սերվիս" ընկերության կազմում կա նաև Ուսումնական կենտրոն, որն իրականացնում է.
- ընկերության աշխատակիցների, ԳՀՏՍ ծառայությունների ղեկավարների, ինժիներատեխնիկական աշխատողների և սպասարկող փականագործների ուսուցում
- վերապատրաստման դասընթացների և սեմինարների կազմակերպում
- մշտապես մասնագիտական բարձր մակարդակի ապահովում
- գազասարքավորումների տեխնիկական սպասարկման, շահագործման վերաբերյալ թեմատիկ պլանների և ծրագրերի մշակում

Տարեկան շուրջ 200 փականագործ և վարպետ առաջնային մասնագիտական ուսուցում է անցնում Ուսումնական կենտրոնում, որտեղ ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները դասընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Բացի այդ ամեն տարի Ընկերության ծառայություններում և տարածքային տեղամասերում կազմակերպվում և իրականցվում է շուրջ 500 փականագործի և վարպետի գիտելիքների հերթական ստուգում:

Համաձայն Ընկերության Գլխավոր տնօրենի կողմից 02.09.2013թ.-ին հաստատված "Աշխատակիցների գիտատեխնիկական և մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և ատեստավորման կարգի"` փականագործները գիտելիքների ստուգում են անցնում տարին մեկ անգամ, վարպետները` երեք տարին մեկ անգամ, իսկ ԻՏ աշխատակիցները` երեք տարին մեկ ատեստավորվում են:

Ուսումնական կենտրոնը մշակել և կազմել է ուսումնական ձեռնարկ` "Գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի տեխնիկական, անվտանգության և աշխատանքային պարտականությունների վերաբերյալ, Հարցեր և պատասխաններ", որը տրամադրվել է Ընկերության բոլոր ծառայություններին և տարածքային տեղամասերին` փականագործների և վարպետների վերապատրաստման, ինչպես նաև ամենամյա գիտելիքների հերթական ստուգումներին նախապատրաստվելու նպատակով:

"էյ-Ի-Ջի-Սերվիս" ընկերության Ուսումնական կենտրոնն իրականացնում է նաև հանրապետության դպրոցների միջին (5-7) դասարաններում "Գազի անվտանգության կանոնների իրազեկման վերաբերյալ դասընթացների" կազմակերպում:



 




Երևան 12 C 21.09.2020
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 199299 ԲԱԺԱՆՈՐԴ Մայիս ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 199299 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2020 թ. ապրիլ ամսին "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ կողմից իրականացվող գազասպառման համակարգերի սպասարկումների վերաբերյալ Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման նպատակով հայտարարված Արտակարգ դրությունը, ինչպես նաև կարևորելով աշխատակիցների և բաժանորդների առողջությունը, տեղեկացնում ենք
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին