2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Ձեր իրավունքները


Ինչպե՞ս դառնալ բաժանորդ

Ներտնային գազասպառման համակարգերի գազաֆիկացումը և գազամատակարարման վերականգնումն իրականացվում է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի մասնաճյուղերի կողմից` բնակարանի սեփականատիրոջ (վարձակալի, օգտագործողի) միջոցների հաշվին:

Առանձնատների և բազմաբնակարան շենքերի բնակարանների գազաֆիկացման կամ գազամատակարարման վերականգնման նպատակով "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի կողմից սահմանված ձևով դիմումներն ընդունվում են Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերում (ԳԳՄ):

  •  - Դիմումի հետ բնակիչը ներկայացնում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականի կամ վարձակալության իրավունքի գրանցման վկայականի և անձնագրի պատճենները:
  •  - Դիմումում նշվում են գազասպառող սարքավորումների անվանումները և տիպերը:

Դիմումները ստանալուց 14-օրյա ժամկետում ուսումնասիրվում է բնակարանի (առանձնատան) գազաֆիկացման կամ գազամատակարարման վերականգնման հնարավորություններն ու տեխնիկական պայմանները: Բացասական արդյունքի դեպքում գրավոր պատասխանվում է բնակչին, իսկ տեխնիկական պայմանների առկայության կամ հնարավորության դեպքում դիմողի հետ կնքվում է միացման պայմանագիր:

  • Միացման պայմանագրով սահմանված նախագծման աշխատանքների վճարումը կատարվում է ԳԳՄ-ի հաշվարկային հաշվին:
Գազաֆիկացվող բազմաբնակարան շենքերում, որտեղ ըստ տեխնիկական լուծումների աստիճանավանդակներում նախատեսվում է օդափոխության նպատակով տեղադրել դեֆլեկտորներ, յուրաքանչյուր բաժանորդ մատակարարի կողմից կատարված հաշվարկների հիման վրա վճարում է իր մասնաբաժնի չափով: Վերջինիս արժեքի ամբողջական փոխհատուցումը իրականացվում է աստիճանական կարգով, ըստ բնակարանների գազաֆիկացման:

 - Միացման պայմանագրերի հիման վրա նախապատրաստվում և հաստատման են ներկայացվում նախագծանախահաշվային փաստաթղթերը:

 - Պատրաստի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, անհրաժեշտության դեպքում կատարելով նախահաշվի վերահաշվարկ, կազմվում են շինհավաքակցման աշխատանքների կատարման ցուցակները` նշելով դիմողի անունը, ազգանունը, ներտնային գազասպառման համակարգի հասցեն, գազասարքավորումների տիպերը, քանակը, անհրաժեշտության դեպքում նաև ծխաօդատար ուղիների տիպը և քանակը, նախահաշվային արժեքը և ներկայացվում հաստատման:

Ծանուցված բնակիչները` պատվիրատուները, համապատասխան անդորրագրերի հիման վրա ԳԳՄ-ի հաշվարկային հաշվին կատարում են շինհավաքակցման աշխատանքների համար նախատեսված վճարումներ:

Շին-հավաքակցման աշխատանքները կատարվում են տարածքային արտադրա-շահագործական ծառայության գազաֆիկացման և գազամատակարարման վերականգնման տեղամասերի կողմից` 10 օրվա ընթացքում:

Ներտնային գազասպառման համակարգերի շին-հավաքակցման աշխատանքների ավարտից հետո կազմվում են կատարողական-տեխնիկական փաստաթղթերը և ներկայացվում են շահագործման ընդունող հանձնաժողովին:

Գազի թողարկման աշխատանքները կատարվում են տարածքային արտադրա-շահագործման ծառայության կողմից` կնքելով գազամատակարարման պայմանագիր:

Բնակարանների (առանձնատների) սեփականատերերի (վարձակալների, օգտագործողների) հետ միացման պայմանագիր  կնքելու պահից սկսած գազաֆիկացման (գազամատակարարման վերականգնման) և գազաթողարկման աշխատանքների իրականացման համար սահմանվում է 30 օր:

Ցուցմունքի գրանցում և վճարում

Գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է մատակարարը` հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրը, պարտադիր զննելով առևտրային հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը: Բաժանորդն իրավունք ունի մասնակցել ցուցմունքի գրանցմանը:

Հաշվարկային ժամանակաշրջանը օրացուցային ամիսն է: Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազը հաշվառվում է ըստ առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի:

Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ:

Բաժանորդը վճարումը կատարում է վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում:

Հաշվառքի սարքի խախտումները կամ միտումնավոր խախտումների, կամ գազը հաշվառքի սարքի շրջանացմամբ օգտագործելու դեպքում մատակարարված գազի քանակը հաշվարկվում է սահմանված կարգով, վերահաշվարկված գազի քանակի համար վճարումները կատարվում են հետևյալ կերպ.

  •  - Ստուգաչափման արդյունքում գազի վերահաշվարկված քանակի համար վճարման (ավելի վճարված գումարի վերադարձման) ժամկետը որոշում են մատակարարը և բաժանորդը` փոխհամաձայնությամբ:
  •  - Ոչ բաժանորդի մեղքով հաշվառքի խախտման դեպքում մատակարարված գազի վերահաշվարկված քանակի համար պետք է վճարվի վճարման փաստաթուղթը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում:
  •  - Բաժանորդի մեղքով հաշվառքի խախտման, հաշվառքի սարքի շրջանցմամբ գազի սպառման դեպքերում գազի վերահաշվարկված քանակի համար բաժանորդը պետք է վճարի վճարման փաստաթուղթը ներկայացնելուց հետո 7 օրվա ընթացքում:

Գազահաշվիչի ստուգաչափում

ՀՀ-ում բնակչության կողմից սպառվող կենցաղային գազի հաշվառումն իրականացվում է սլովակյան, ֆրանսիական և ռուսական արտադրության գազահաշվիչներով: Չափագիտության ազգային մարմնի կողմից ընդունված կարգի համաձայն, կենցաղային հաշվիչների պարբերական ստուգաչափումը պետք է կատարվի 5 տարին մեկ:

Հաշվի առնելով, որ կենցաղային գազահաշվիչները հանդիսանում են մատակարարի` "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի սեփականությունը, դրանց պլանային ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ հաշվին:

Ըստ Գազի մատակարարման և օգտագործման կանոնների, մատակարարն առնվազն մեկ աշխատանքային օր առաջ բնակչին տեղեկացնում է ստուգաչափման տարվող գազահաշվիչի ապամոնտաժման մասին, որից հետո բնակչի ներկայությամբ հաշվիչը հանվում և փոխարինվում է այլ հաշվիչով` ապահովելով գազամատակարարման նորմալ ընթացքը:

Կատարված գործողության վերաբերյալ կազմվում է հանման երկկողմ ակտ` տեղեկություններ նշելով հաշվիչի ամբողջականության մասին:

Գազահաշվիչին միտումնավոր միջամտությունների հայտնաբերման դեպքում նրանց վերանորոգման հետ կապված ծախսերը կատարում է մեղավոր կողմը:

Գազահաշվիչները կարող են ենթարկվել նաև արտապլանային ստուգաչափման, եթե մատակարարի և բաժանորդի մոտ առաջանում է կասկածներ հաշվիչի աշխատանքի վերաբերյալ: Այս դեպքում ծախսերը կատարվում են համաձայն ԳՄՕԿ-ի 4.10 կետի:

Գազահաշվիչների նախնական և վերջնական ստուգաչափմանը հնարավորություն ունի մասնակցելու նաև բնակիչը, եթե հանման ակտում կատարված է համապատասխան նշում:

Երևան 12 C 29.11.2023
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 113442 ԲԱԺԱՆՈՐԴ Փետրվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 113442 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2021թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 110889 ԲԱԺԱՆՈՐԴ Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին