2021թվականի մարտի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 723316 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 3.17 մլն դրամ ամեն օր ՀՀ պետական բյուջե 911 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Մամուլ

06.09.2013 : Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր բաժանորդի անվտանգության ապահովման համար. "Էյ-Ի-Ջի Սերվիս"-ի տնօրեն
 | news.am լրատվական կայք



Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր բաժանորդի  անվտանգության ապահովման համար: Այս մասին հայտարարել է "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ տնօրեն Արսեն Հարությունյանը, որի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Հարությունյան, Ձեր ընկերության ամենօրյա աշխատանքն առնչվում է բնակչության համար, թերեւս,  ամենակարեւոր  հարցերից մեկին` կենցաղում բնական  գազի օգտագործման անվտանգության ապահովմանը: Հաջողվո՞ւմ է Ձեզ այդ պատասխանատու աշխատանքը:

Շատ տեղին նկատեցիք  պատասխանատվության առումով: Այո, մենք ամեն օր գործ ունենք մարդկանց տներում, բնակարաններում  գազի ներտնային համակարգերի սպասարկման հետ եւ պատասխանատու ենք յուրաքանչյուր բաժանորդի  անվտանգության ապահովման համար: Մեր փականագործները տարին երկու անգամ պարտադիր այց ունեն բաժանորդների մոտ, այսինքն տարին երկու անգամ պարտադիր ստուգվում են  ներտնային համակարգերն ու գազասարքավորումները: 640 000 բաժանորդների դեպքում  դա շատ մասշտաբային, ժամանակատար եւ այո, ուզում եմ ընդգծել, պատասխանատու եւ  անգամ անհատական  աշխատանք է:

Եթե մեր այցերի արդյունքում փորձենք տվյալների բազա կազմել, ապա ցավոք, պետք է արձանագրենք, որ հազարավոր սպառողների մոտ, կապված սոցիալական պայմաններից,  շահագործվում են  հին, շատ դեպքերում անսարք, նաեւ ինքնաշեն  գազասարքավորումներ, իսկ  դրանց հետ կապված  որեւէ պատահար, հատկապես բազամաբնակարան շենքերում,  կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ:

Գուցե ինչ-որ տեղ տպավորություն կա, որ  այցերն ու ստուգումները ֆորմալ բնույթ են  կրում, ինչի հետ ես կտրականապես  համաձայն չեմ, որովհետեւ  մեր աշխատանքի արդյունքում` գործ ունենալով  տարբեր  ընտանիքների, ուշադիր եւ անուշադիր բաժանորդների հետ,  ընդհանուր առմամբ,  համակարգային անվտանգության խնդիր է լուծվում:

Այսօր հանրապետությունում գազ օգտագործող բոլոր սպառողների մոտ տեղադրված են անվտանգության ազդանշանային սարքավորումներ: Որքանո՞վ է արդյունավետ  այդ ծրագիրը:

Բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք ասելու եւ ես նորից կընդգծեմ, որ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ իրականացվել է անվտանգության ազդանշանային սարքավորումների մասսայական տեղադրման ծրագիր, ինչը էականորեն բաձրացրել է գազօգտագործման անվտանգության մակարդակը: Իսկ արդյունավետության առումով ամենակարեւոր գնահատականը այն բազմաթիվ դեպքերի ու պատահարների կանխումն է, որոնք կարող էին տեղի ունենալ, եթե չգործեին ազդանշանային համակարգերը: Կարելի է ասել, որ արդեն լուրջ ու դրական տեղաշարժ ունենք  գազի ներտնային համակարգերի օգտագործման անվտանգության բարձրացման գործում: Այդ է վկայում նաեւ դժբախտ դեպքերի ու պատահարների  տարեցտարի նվազող վիճակագրությունը: 

Պարոն Հարությունյան, օրերս լրահոսում տեղ գտած  մի տեղեկատվության համաձայն "Էյ-Ի-Ջի Սերվիս"-ը ներկայացվում է որպես ռուսական ընկերություն: Համապատասխանո՞ւմ է դա իրականությանը:

Իհարկե ոչ: Ինձ համար էլ շատ զարմանալի է, որ բացառապես հայկական կապիտալով ստեղծված, Հայաստանում գրանցված եւ գործող ընկերությունը, որն ապահովում է ավելի քան 1000 աշխատատեղ  եւ տարիներ շարունակ ընդգրկված է հանրապետության  խոշոր հարկատուների ցանկում, փորձ է արվում ներկայացնել որպես ռուսական: Ես չգիտեմ, թե  ինչ նպատակ  է հետապնդվում նման  սուբյեկտիվ կարծիք հնչեցնելով, քանի որ այսօր տեղեկատվությունը շատ հասանելի է եւ ցանկության դեպքում կարելի է  օբյեկտիվ պատկեր ներկայացնել:

ՀՀ պետեկամուտների նախարարության կողմից պարբերաբար  հրապարակվող խոշոր հարկատուների ցանկում "Էյ-Ի-Ջի Սերվիս"-ը իր հաստատուն հորիզոնականն ունի: Սակայն մամուլում նշվել էր, որ ընկերությունը ոչ դրական աուդիտորական եզրակացություն է ստացել: Չի՞ խանգարում դա Ձեր գործունեությանը:

Չի խանգարում, քանի որ "Էյ-էն աուդիտ" ՓԲԸ-ն, որն իրականացրել է  մեր ընկերության 2012թ. գործունեության աուդիտը, իր եզրակացության մեջ հստակ արձանագրել է, որ  համախմբված ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, ճշմարիտ են ներկայացնում ընկերության 2012թ. ֆինանսական վիճակը, ինչպես նաեւ  տարվա գործունեության արդյունքներն ու դրամական հոսքերը` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան:

"Էյ-Ի-Ջի Սերվիս"-ը այսօր տարբեր առեւտրային գործարքների մասնակից կողմ է  եւ ֆինասական շուկայում ունի հուսալի  գործընկերոջ վարկանիշ:

Երևան 12 C 09.12.2021
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 113442 ԲԱԺԱՆՈՐԴ Փետրվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 113442 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2021թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 110889 ԲԱԺԱՆՈՐԴ Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին