2021թվականի մարտի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 723316 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 3.17 մլն դրամ ամեն օր ՀՀ պետական բյուջե 911 աշխատող

lm
Հայաստանի քարտեզ
Երևան
Հասցե` ՀՀ, 0035, Երևան, Ռուբինյանց 27/3 
հեռ.` +374 (10) 23-86-70
Էլ. փոստ` aeg@aegservice.am
Skype: aeg-info

Մամուլ

17.10.2013 : Ազդանշանային համակարգերն երաշխավորում են բնակարաններում գազօգտագործման անվտանգությունը
 | ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ No 3 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013


Հարցազրույց "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ Գլխավոր տնօրենի տեղակալ - գլխավոր ճարտարագետ Նալբանդյան Արմանի հետ:


 

- Կենցաղում բնական գազի օգտագործումը միշտ էլ հադիսացել է առաջնային խնդիր. ինչ չափով է այսօր լուծված այդ խնդիրը:


Ավելի քան 6 տարի է, ինչ ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական

սպասարկումն իրականացվում է "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ի կողմից, այսինքն` ավելի մասնագիտացված մոտեցում է ցուցաբերվում խնդրին, և կարելի է ասել, որ ոլորտում արդեն ունենք զգալի առաջխաղացում: Ընկերության տեխնիկական սպասարկման ցանցն ընդգրկում է ավելի քան 640.000 բաժանորդ, ինչպես նաև 4.000-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն: Այսօր ՀՀ-ում մեր բոլոր բաժանորդների մոտ տեղադրված են ձայնազադանշանային անվտանգության համակարգեր, որոնք պարբերաբար իրականացվող պլանային սպասարկման հետ միասին որակապես նոր մակարդակի են հասցրել կենցաղում գազի օգտագործման անվտանգությունը:

Մեր փականագործները տարին առնվազն 2 անգամ պարտադիր այցելում են գազասպառող բաժանորդներին, ստուգում գազասարքերի և ներտնային համակարգերի տեխնիկական վիճակը:

Եթե մի քանի տարի առաջ "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ի աշխատանքները կատարվում էին առանց տեխնիկական միջոցների կիրառման, ապա այսօր գազի արտահոսքը հայտնաբերելու, ծխաօդատար համակարգերում քարշը ստուգելու, ինչպես նաև բնակարանների ներսում ձայնազադանշանային համակարգի վիճակը ուսումնասիրելու համար ընկերությունն արդեն իսկ զինված է ամենաժամանակակից էլեկտրոնային և մեխանիկական սարքերով:

Ընդհանրապես վիճակագրությունը ցույց է տալիս, որ շմոլ գազի թունավորումները, որպես կանոն տեղի են ունենում լոգասենյակներում, որտեղ տեղադրված են ծխատարով ջրատաքացուցիչներ և ազդանշանային սարքավորումներ չեն տեղադրվում` բարձր խոնավության պատճառով: Եթե փորձենք վերլուծել, ապա կարձանագրենք, որ ազդանշանային սարքավորումները բավականին արդյունավետություն են ցուցաբերում` կանխելով բազմաթիվ պատահարներ և դեպքեր: Մենք մեր բաժանորդներին կրկին ու կրկին խնդրում ենք` ուշադիր լինել, չանջատել սարքավորումները հոսանքից, (որոնց տարեկան ծախսը գումարային արտահայտությամբ կազմում է ընդամենը 200-ից 250 դրամ) քանի որ դրանք երաշխավորում են բնակարաններում գազօգտագործման անվտանգությունը:

Եվ քանի որ առջևում ջեռուցման սեզոն է, թունավորումից և գազի արտահոսքի հետ կապված այլ վտանգներից խուսափելու համար գազասպառող բաժանորդներին կոչ եմ անում զերծ մնալ նաև գազասարքերը ինքնակամ տեղափոխելուց կամ տեղադրելուց, և ամենակարևորը` հրաժարվել ինքնաշեն վառարաններից:

- Ինչպես հայտնի է ընկերության սպասարկող փականագործները խախտումներ են հայտաբերում և ակտեր են կազմում, ինչ բնույթի խախտումներ են դրանք և ինչ հետևանք է ենթադրում.

Այո, ստուգայցերի ընթացքում ոչ միայն մատուցվում են տեխնիկական կանոնակարգով նախատեսված գազասարքերի կարգաբերման և ծխաօդատար ուղիների պիտանելիության ստուգման ծառայություններ, այլ նաև հայտանբերվում են խախտումներ:

Խախտումների վերաբերյալ կազմված ակտերը շատ դեպքերում հիմք են հադիսանում բաժանորդների մոտ գազամատակարարման դադարեցման համար, քանի որ դրանք կարող են դժբախտ պատահարների պատճառ դառնալ ոչ միայն տվյալ բաժանորդի, այլև բազմաբնակարանային շենքերում` ամբողջ շենքի համար:

Խախտումները հիմնականում վերաբերում են բաժանորդի կողմից նախագծային խախտմամբ ջրատաքացուցիչի կամ վառարանի ինքնակամ տեղադրման, ռետինե խողովակով ապօրինի միացման և այլն: Խախտումների վերաբերյալ կազմված ակտերը ոչ իրավական, ոչ էլ նյութական բնույթի պատասխանատվության չեն ենթադրում, և մեր բաժանորդը պետք է մի բան հստակ իմանա, որ դա բխում է միմիայն իր իսկ շահերից` ապահովելով իր իսկ անվտանգությունը:

Իսկ բաժանորդի գազամատակարարաումը վերականգնվում է թերությունները շտկելուց հետո: 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ No 3 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013
 

Երևան 12 C 09.12.2021
lm

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 113442 ԲԱԺԱՆՈՐԴ Փետրվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 113442 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
2021թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 110889 ԲԱԺԱՆՈՐԴ Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 110889 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:
Բոլոր նորությունները
  • Հաճախ տրվող հարցեր sw-line
  • Ձեր իրավունքները sw-line
  • Ցուցասրահ

Բաժանորդագրում նորություններին